ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Երեք Կյանք» — առողջապահական կրթական հասարակական կազմակերպություն։
Մենք դպրոցականներին և համայնքային բնակչությանը ուսուցանում ենք առաջին օգնության հմտություններ․
— Արյունահոսության դադարեցում
— Շնչառության ապահովում
— Շոկի կանխարգելում
Կազմակերպությունը հիմնադրել են՝
Արմեն Եգանյանը՝ առաջին բուժօգնության հրահանգիչ։
Արեն Եգանյանը՝ համահիմնադիր։
«Երեք Կյանք» առողջապահական կրթական ՀԿ-ն միավորում է առողջապահական ոլորտով հետաքրքրվող և մարդասիրական արժեքներով առաջնորդվող երիտասարդներին ու մասնագետներին։ Մեր թիմում ներառված են կամավորներ՝ տարբեր կրթական ոլորտներից՝ բժշկություն, հոգեբանություն և մանկավարժություն։
Արմեն Եգանյան-Հիմնադիր նախագահ
Սովորում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում։ Առողջապահական կրթության և առաջին բուժօգնության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ նա ստացել է դասընթացավարի որակավորում և իրականացրել է բազմաթիվ կրթական ծրագրեր տարբեր համայնքներում։
Որպես ՀԿ-ի հիմնադիր նախագահ՝ Արմեն Եգանյանը առաջնորդում է կազմակերպության զարգացման ռազմավարությունը՝ կենտրոնանալով առողջապահական իրազեկվածության բարձրացման, հասարակական աջակցության ծրագրերի ընդլայնման և նորարարական մոտեցումների խթանման վրա։ Նա պատասխանատու է ընդհանուր ղեկավարման, գործընկերային հարաբերությունների կառուցման և կայուն ֆինանսական հոսքերի ապահովման համար։
Նրա համար առաջնային արժեքներն են պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքը և սոցիալական պատասխանատվությունը։ Արմեն Եգանյանը հավատում է, որ կրթված, իրազեկ և հոգատար հասարակությունը առողջ ապագայի գրավականն է։
Խոսք․ «Յուրաքանչյուր երազանք իրագործելի է, երբ խոսքին միանում են հաստատակամ քայլեր։»
Արեն Եգանյան-Հիմնադիր
Հանրային կապերի պատասխանատու (PR)
Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Նա ակտիվորեն համադրում է ուսումը և մասնագիտական փորձը՝ մշտապես զարգացնելով իր հմտությունները հանրային կապերի, հաղորդակցման և կազմակերպչական աշխատանքի ոլորտներում։
ՀԿ-ում Արեն Եգանյանը պատասխանատու է կազմակերպության արտաքին հաղորդակցության, սոցիալական ցանցերի կառավարման, տեղեկատվության հանրայնացման և ՀԿ-ի վարկանիշի ամրապնդման գործընթացների համար։ Նա համակարգում է միջոցառումների լուսաբանումը, տեղեկատվական հարթակների բովանդակության մշակումը և կապը հանրային և մասնագիտական շրջանակների հետ։
Արենը ունի նաև սպասարկման ոլորտում գործնական փորձ, ինչը նպաստում է իր հաղորդակցման հմտությունների շարունակական կատարելագործմանը։ Նա կարևորում է թիմային աշխատանքը, ակտիվ նախաձեռնողականությունը և ՀԿ-ի արժեքների արժանահավատ ներկայացումը հասարակությանը։
Խոսք.
«Համոզված եմ, որ վստահելի և բաց հաղորդակցությունը կազմակերպության հաջողության հիմնաքարերից է։»
Սեյրան Սարյան-Կառավարման խորհրդի քարտուղար
Սովորում է Հայաստանի Եվրոպական Համալսարանի Կառավարման և մարքեթինգի ֆակուլտետում։ Ունի գործնական փորձ կառավարման, թիմային աշխատանքի և սպասարկման ոլորտներում։
ՀԿ-ում նա իրականացնում է խորհրդի նիստերի կազմակերպում և համակարգում, նիստերի արձանագրության պատրաստում, ներքին հաղորդակցության կարգավորում, ինչպես նաև ապահովում է փաստաթղթային հոսքի արդյունավետությունը։
Մասնակցել է մի շարք մասնագիտական և զարգացման ծրագրերի, այդ թվում՝ «Երիտասարդների զարգացում» նախաձեռնությանը և «Արհեստական բանականության հիմունքներ» դասընթացին՝ անընդհատ զարգացնելով իր կառավարման հմտությունները և ռազմավարական մտածողությունը։
Սեյրան Սարյանը կարևորում է թիմային հաղորդակցությունը և հետևողական կառավարչական մոտեցումը՝ համարելով դրանք հաջողության և կայուն զարգաց հիմնական առանցքներ։
Խոսք.
«Հավատում եմ, որ հետևողականություն, թիմային աշխատանք և նվիրվածություն ներդնելով՝ կարող ենք իրական և երկարատև փոփոխություններ ապահովել առողջապահական ոլորտում։»
Ժորա Ծատուրյան — Համայնքային կապերի համակարգող
Սովորում է Երևանի Հայբուսակ Համալսարանում։ Ունի փորձ սպասարկման ոլորտում և հանդիսանում է առաջին բուժօգնության դասընթացավար։ Գործունեության ընթացքում դասընթացներ է անցկացրել Հայաստանի տարբեր դպրոցներում՝ նպաստելով առաջին օգնության գիտելիքների տարածմանը։ ՀԿ-ում պատասխանատու է համայնքների հետ կապերի կառուցման, հանրային իրազեկման և համագործակցային ծրագրերի իրականացման համար։
Խոսք․ «Իմ նպատակը առողջապահական գիտելիքների տարածումն է՝ ավելի ապահով և պատրաստված համայնք ստեղծելու համար։»
Անուշ Խաչատրյան—
Ծրագրերի համակարգող
Սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հոգեբանություն» բաժնում։ Մասնակցել է «Հոգեվերլուծական մեթոդներն ու տեխնիկաները հոգեթերապիայում» դասընթացին, ինչպես նաև ունեցել է մասնագիտական քննարկումներ փորձառու հոգեբանների և հոգեթերապևտների հետ։
Ունի փորձ աշակերտների հետ թրեյնինգների անցկացման գործում և ակտիվ ներգրավվածություն է ունեցել կրթական նախաձեռնություններում։ Հետաքրքրված է ընթերցանությամբ, կիրառական հոգեբանությամբ և արվեստով։ Ունի փորձ նաև սպասարկման ոլորտում։
ՀԿ-ում պատասխանատու է ծրագրերի պլանավորման, կազմակերպման և իրականացման ընթացքի համակարգման համար՝ հոգեբանության և կրթության ոլորտի ներառմամբ։
Խոսք․ «Դարձիր այնպիսինն, ինչպիսին ուզում ես տեսնել մարդկանց և աշխարհը»։
Լիանա Եգանյան—ֆինանսական պատասխանատու
Լիանան սովորում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Ֆինանսներ բաժնում։ Ունի փորձ թե՛ սպասարկման, թե՛ կառավարման ոլորտում, հաճախել է բազում մասնագիտական դասընթացների, ձեռք բերել գիտելիքներ ֆինանսական կառավարման, մարքեթինգի, SMM-ի և առողջ ապրելակերպի ուղղությամբ՝ արժանանալով հավաստագրերի։ Նա կամավորել է «Կարմիր Խաչում», ինչպես նաև եղել է «Ռեստարտ» գիտակրթական ՀԿ-ի անդամ։
«Երեք կյանք» ՀԿ-ում Լիանայի հիմնական գործունեությունը կլինի կազմակերպության ֆինանսական հոսքերի վերահսկումը, հաշվառման ու հաշվետվությունների կազմման գործընթացների կազմակերպումը և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը։
Խոսք.«Մեկ ծառ տնկելը ավելի լավ է, քան հազար բառ խոսել բնության մասին»։