Հունիսի 25-ին «Երեք Կյանք» ՀԿ թիմով կլինենք Այգեհատ, Մղարթ և Ծաթեր համայնքներում՝ անցկացնելու առաջին բուժօգնության անվճար դասընթացներ։
Դասերին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Մուտքը ազատ է։
Սիրով սպասում ենք ձեզ։
📢 Առաջին բուժօգնության դասընթաց՝ Ազատամուտ համայնքում
🤲 Ի՞նչ անել մինչև շտապօգնության ժամանումը։
💡 Ինչպե՞ս օգնել ընկերոջդ, հարազատիդ կամ անծանոթի՝ առանց խուճապի։
📅 Հունիսի 17-ին Ազատամուտ համայնքում կանցկացվի անվճար առաջին բուժօգնության դասընթաց, որը կազմակերպում է «Երեք Կյանք» առողջապահական կրթական ՀԿ-ն։
Դասընթացը նախատեսված է պատանիների, ծնողների, ուսուցիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար։
🩺 Դու կսովորես՝
🔹 Ինչպես ճանաչել վտանգավոր արյունահոսությունը
🔹 Ինչ անել, երբ մարդը չի շնչում
🔹 Ինչպես կանխել շոկը
🔹 Ինչպես ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակներում
⸻
📌 Միացիր մեզ և սովորիր փրկել կյանքեր։
Հիշիր՝ խուճապի չմատնվելու համար նախ պետք է տիրապետել։
📍 Լոռիիիի՜՜, մենք գալիս ենք
«Երեք կյանք» ՀԿ-ն իր հաջորդ կանգառն արդեն որոշել է։ Շատ շուտով մեր թիմը կլինի Ալավերդի համայնքում, որպեսզի երիտասարդներին փոխանցի առաջին բուժօգնության կարևոր գիտելիքներ և հմտություններ։ Շնորհակալ ենք Ալավերդի համայնքին համագործակցության պատրաստակամության համար։ Մնում է միայն օրերը հաշվել։
Harvest Festival: Rural Life and Traditions
«Երեք Կյանք» ՀԿ-ն հրավիրում է ձեզ մասնակցելու Harvest Festival-ին, որտեղ կկարողանաք ծանոթանալ առաջին օգնության հմտություններին, փորձել լարանի ճիշտ տեղադրումը և ստանալ օգտակար խորհրդատվություն։
📍 Վայր — Ձորաղբյուր, Բանակի 18
📅 Ամսաթիվ — սեպտեմբեր 6-7
🕒 Ժամ — 11:00-18:00
✅Ինչ է սպասվում այցելուներին
• Առաջին օգնության գործնական ցուցադրություններ
• Լարանի կիրառման ուսուցում
• Առողջապահական խորհուրդներ
Введите здесь информацию о мероприятии и добавьте фотографию в поле выше.
Введите здесь информацию о мероприятии и добавьте фотографию в поле выше.
Введите здесь информацию о мероприятии и добавьте фотографию в поле выше.