ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Երեք Կյանք» — առողջապահական կրթական հասարակական կազմակերպություն։
«Երեք Կյանք» առողջապահական կրթական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է մեկ պարզ, բայց կարևոր համոզմունքից՝
-Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչպես փրկել կյանքը՝ մինչև համապատասխան օգնության ժամանելը։
Մեր գործունեության հիմքում առաջին օգնության, առողջապահական կրթության և կանխարգելման տարածումն է՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում։ Մենք հավատում ենք, որ ճիշտ գիտելիքը ճիշտ պահին կարող է փրկել ոչ թե մեկ, այլ միանգամից երեք կյանք՝ տուժածին, նրան օգնողին և ամբողջ համայնքին։
Կազմակերպությունը իրականացնում է առաջին օգնության տեսական և գործնական դասընթացներ դպրոցներում, ճամբարներում և համայնքներում՝ ուշադրություն դարձնելով արյունահոսության դադարեցմանը, շնչառության ապահովմանը, շոկի կանխարգելմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծին։
«Երեք Կյանք» ՀԿ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների առողջապահական կրթությանը՝ մշակելով պարզ, տեսողական և մատչելի ուսուցողական ծրագրեր, որոնք նպաստում են ինքնուրույնության, ինքնախնամքի և անվտանգության բարձրացմանը։
Մեր թիմը բաղկացած է նվիրված կամավորներից, մասնագետներից և երիտասարդ առաջնորդներից, ովքեր միավորված են մեկ գաղափարով՝
կրթել, կանխարգելել և փրկել կյանքեր։
Մենք աշխատում ենք Հայաստանի տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ձևավորել գիտակից, պատրաստ և պատասխանատու հասարակություն, որտեղ խուճապին փոխարինում է գիտելիքը։
Մեր կարգախոսն է՝
«Խուճապի չմատնվելու համար նախ պետք է տիրապետել»։
Արմեն Եգանյան-Հիմնադիր նախագահ
Արեն Եգանյան – ՀԿ փոխնախագահ
Սեյրան Սարյան – Կառավարման խորհրդի քարտուղար
Սոնա Խաչատրյան
Ծրագրերի համակարգող
Ռիմա Ավագյան
Կամավորների կառավարման և համակարգման պատասխանատու
Սեդա Ասլանյան
Կրթության ու վերապատրաստման պատասխանատու
Աննա Մարտիրոսյան
Սոցիալական մեդիայի և էջերի կառավարման պատասխանատու
Գոհար Օհանյան
Համայնքային կապերի պատասխանատու
Լիանա Եգանյան—ֆինանսական պատասխանատու
Լիանան սովորում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Ֆինանսներ բաժնում։ Ունի փորձ թե՛ սպասարկման, թե՛ կառավարման ոլորտում, հաճախել է բազում մասնագիտական դասընթացների, ձեռք բերել գիտելիքներ ֆինանսական կառավարման, մարքեթինգի, SMM-ի և առողջ ապրելակերպի ուղղությամբ՝ արժանանալով հավաստագրերի։ Նա կամավորել է «Կարմիր Խաչում», ինչպես նաև եղել է «Ռեստարտ» գիտակրթական ՀԿ-ի անդամ։
«Երեք կյանք» ՀԿ-ում Լիանայի հիմնական գործունեությունը կլինի կազմակերպության ֆինանսական հոսքերի վերահսկումը, հաշվառման ու հաշվետվությունների կազմման գործընթացների կազմակերպումը և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը։
Խոսք.«Մեկ ծառ տնկելը ավելի լավ է, քան հազար բառ խոսել բնության մասին»։
Ժորա Ծատուրյան
Աջակցող խմբի ղեկավար
Անուշ Խաչատրյան֊Սոցիալ հոգեբանական պատասխանատու