" Կրթություն հանուն կյանքի"
Բարի գալուստ «Երեք Կյանք» առողջապահական կրթական հասարակական կազմակերպության պաշտոնական կայք։
Մենք կազմակերպում ենք առաջին օգնության և առողջապահական ուսուցողական ծրագրեր դպրոցականների և համայնքային բնակչության համար։
Մեր նպատակը կյանքեր փրկելն է՝ գիտելիքների միջոցով։
‼️Խուճապի չմատնվելու համար նախ պետք է տիրապետել։
❤️Արյունահոսության դադարեցում
❤️Շնչառության ապահովում
❤️Շոկի կանխում:
Դպրոցների համաճարակաբանական և հիգիենիկ վերահսկողության հարցաթերթիկ
Նպատակ` գնահատել դպրոցական միջավայրի առողջապահական և հիգիենիկ ապահովությունը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման տեսանկյունից։
Այս հարցաթերթիկը իրականացվում է «Երեք Կյանք» առողջապահական կրթական ՀԿ-ի կողմից՝
դպրոցական միջավայրի հիգիենիկ և համաճարակաբանական պայմանների գնահատման նպատակով։
Հարցաթերթիկը լրացվում է կամավոր կերպով և չի ներառում աշակերտների կամ ուսուցիչների անձնական տվյալներ։
Հավաքված տեղեկատվությունը կօգտագործվի ընդհանուր վիճակագրական վերլուծության և հրապարակման համար՝ առանց անձանց անունների բացահայտման նպատակով։
Այս անգամ չքնաղ Չորաթանից🌞
Արծվաբերդի Արծիվները🦅
Հաջորդ կանգառը՝ Գանձաքար
Միասին ավելի ուժեղ
Իջևան լօֆթ ում հյուրընկալվել էին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները և Տավուշի Պատրիկ Տէվեճէանի անվան պետական տարածաշրջանային քոլեջը։
Եղեք տեղեկացված հետևելով Երեք Կյանք ՀԿ-ին։
Բարի Տնակի սրտիկները♥️
«Երկար սպասված ողջյուններ մեր Harvest Festival-ից»👋
«Իսկ դու հասցրե՞լ ես մոտենալ մեր տաղավարին»։
«Առողջ սիրտ, պայծառ ժպիտ ✨ Harvest Festival-ում մեր օրը լի էր մանկական էներգիայով։»
Տավուշ
Միշտ պատրաստ ճգնաժամային իրավիճակներին։
Մենք սովորում ենք տիրապետել։
Բարի գալուստ Լոռի
🔋Ինչպես դադարեցնել արյունահոսությունը
🔋Ինչ անել այրվածքների դեպքում
🔋Երբ կասկածներ ունեք արդյոք տուժողը շոկի մեջ է
Հանդիպում Օձուն համայնքում,բացումը՝ Ա․ Խաչատրյանի հետ
Արյունահոսության դադարեցում, դասընթացավար՝ Ա․ Եգանյանի հետ
Շոկի կանխում և Կրաշ համախտանիշ,դասընթացավար՝ Լ․ Առաքելյանի հետ
Այրվածքներ,գերսառեցում,օձի և կարիճի խայթոց,դասընթացավար՝ Ժ․ Ծատուրյան
Բարի ամառ՝ Բարի ճամբարում
Մարզային դպրոցներում անցկացվել է ավելի քան 10 տեսական և գործնական առաջին օգնության դասընթաց՝ ընդգրկելով ավելի քան 300 աշակերտ։
Մշակվել է առաջին օգնության յուրահատուկ «Երեք Կյանք» մոդելը, որը հիմնված է երեք հիմնական ուղղությունների վրա՝ արյունահոսության դադարեցում, շնչառության ապահովում և շոկի կանխարգելում։
Գործում ենք կամավորական հիմունքներով՝ տարածելով առաջին բուժօգնությոն գիտելիքները հասանելի և հասկանալի ձևով։
Ստեղծվել են կազմակերպության լոգոն, ծրագիրը և ուսուցողական նյութերը, որոնք օգտագործվում են բոլոր միջոցառումների ընթացքում։
Սերտ համագործակցություն է հաստատվել տարբեր դպրոցների և երիտասարդական նախաձեռնությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել ավելի մեծ թվով մասնակիցների։
Դիմումներ են ներկայացվել տեղական և միջազգային հիմնադրամներ՝ ծրագրերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման նպատակով։